Սպիտակ տանը տեղեկատվական քաղաքականությունը կղեկավարի Fox News-ի նախկին նախագահը. CNN
Fox News հեռուստաալիքի նախկին համանախագահ Բիլ Շայնը համաձայնել է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում եւ ղեկավարել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփն ավելի վաղ Շայնի հետ առնվազն երկու անգամ երկար զրուցել է նրան աշխատանքի ընդունելու շուրջը:
Շայնին առաջարկվել է դառնալ հաղորդակցությունների տնօրեն Սպիտակ տան աշխատակազմում, ինչը ենթադրում է ամերիկյան վարչակազմի ամբողջ հրապարակային տեղեկատվական-քարոզչական քաղաքականության իրականացում: Ըստ որում, ինչպես նշել է հեռուստաալիքը, ի վերջո որոշվել է, որ պաշտոնապես Շայնի զբաղեցրած պաշտոնը կկոչվի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որը պատասխանատու է հաղորդակցությունների համար:
Ներկայում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը Ջոն Քելլին է: Associated Press գործակալության տեղեկություններով՝ Սպիտակ տունը կարող է Շայնի նշանակման մասին հայտարարել արդեն առաջիկա օրը: Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնը թափուր է մարտ ամսից, երբ իր հրաժարականի մասին հայտարարեց այդ պաշտոնն զբաղեցրած Հոուլ Հիքսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: