Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/armen-sargsyan-poroshenko.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Համոզված եմ հայ-ուկրաինական երկխոսության արդյունավետ շարունակման անհրաժեշտության մեջ՝ ի շահ մեր երկու պետությունների ժողովուրդների:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ»: