Քունջութ և մեղր. սերմեր, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը, կօգնեն նիհարել

Ինչպե՞ս հրաժարվել քաղցրավենիքից և ազատվել ավելորդ կիլոգրամներից: Հարցեր, որոնց պատասխանները ցանկանում են ստանալ շատերը: Krutoo.club-ի հաղորդմամբ՝ նիհարել կարող են օգնել քունջութի սերմերը:

Այս սերմերը մեծ քանակով կալցիում են պարունակում, որը հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից: Իսկ քաղցր ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել նաև օրգանիզմում կալցիումի անբավարար մակարդակով:

Այս միջոցը պատրաստվում է մեղրի և քունջութի համադրությամբ: Այն կամրացնի օրգանիզմը, կարագացնի նյութափոխանակությունն ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ինչ է անհրաժեշտ

Կարդացեք նաև

  • 100 գրամ քունջութ
  • 2 թեյի գդալ մեղր
  • 1 լիտր ջուր:

Ինչպես պատրաստել

Երեկոյան քունջութի սերմերը թրջեք սառը ջրով, թողեք 8 ժամ: Առավոտյան թափեք ջուրն ու լվացեք սերմերը: Սերմերին ավելացրեք մեղրն ու ջուրը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում՝ միասեռ զանգված ստանալու համար: Ցանկության դեպքում կարող եք վանիլին ավելացնել: Ստացված զանգվածն անցկացրեք թանզիֆով:

Ինչպես օգտագործել

Յուրաքանչյուր առավոտ օգտագործեք 1 բաժակ՝ քաղցած վիճակում: Մեկ շաբաթ անց արդեն կնկատեք արդյունքը:

100 գրամ քունջութը կօգնի լրացնել կալցիումի պահանջը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս