Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակության կողմից բարձրաձայնված բացասական երեւույթներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ աշխատել վերհանված թերությունների վերացման ուղղությամբ՝ խստիվ հետեւելով օրենքի տառին եւ ոգուն:
Նախագահը նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունում պահպանվի հասարակական անվտանգության բարձր աստիճանը՝ այն համարելով մեր երկրի կարեւոր ձեռքբերումներից մեկը: