Վանեվանում և Տորֆավանում վերընտրվել են համայնքների գործող ղեկավարները

Գեղարքունիքի մարզի Վանեվան ու Տորֆավան համայնքներում հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվել են գործող գյուղապետեր Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով՝ Վանեվանում գրանցված 262 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 199 ընտրող, որոնցից 110-ը քվեարկել են գործող համայնքի ղեկավար, անկուսակցական Նորայր Հարությունյանի օգտին:

Նրա մրցակից, ԲՀԿ անդամ Էմին Սարգսյանը ստացել է 81 քվե: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Տորֆավանում գրանցված 312 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 122 ընտրող, որոնք, առանց բացառության, քվեարկել են Ահարոն Խաչատրյանի օգտին:

Վանեվանի եւ Տորֆավանի գյուղապետարաններից ստացված տվյալներով՝ Նորայր Հարությունյանը եւ Ահարոն Խաչատրյանը վերոնշյալ համայնքները ղեկավարում են 1991 թվականից:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930