Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, հունիսի 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հունիսի 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Հունիսի 9-10-ը, 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: