Սրտի վիրահատությունների գները վերանայվում են
Առողջապահության նախարարությունը վերանայում է, թե ինչի հիման վրա է քաղաքացին պետպատվերի շրջանակներում ստանում սրտի վիրահատությունների հնարավորություն: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վիրահատության գները վերանայվում են, որովհետև իրենք կարողացել են ավելի լավ գներ բանակցել մատակարարի հետ.
«Որպեսզի այդ տնտեսումը չտանենք ուրիշ տեղ ծախսենք, մենք այն ցանկը, որին պետք է համապատասխանի հիվանդը, որպեսզի իրեն անեն ստենդավորում, կլայնանա, բայց դա հաստատ չի լինի բոլորը, կլինեն բացառություններ, որովհետև պետությունը չի կարող ամբողջ բեռն իր վրա վերցնել»: