Xiaomi-ն ներկայացրել է Mi Band 3-ը և Mi8 սմարթֆոնը
Xiaomi կորպորացիան անցկացրել է նոր արտադրանքի շնորհանդես, որոնց թվում են Mi8 սմարթֆոնը եւ Mi Band 3 «խելացի թեւնոցը»: Միջոցառումը հեռարձակվել է ընկերության՝ Facebook-ի էջում:
Mi8 սմարթֆոնն ստացել է 6,21-դյույմանոց AMOLED-դիսփլեյ՝ վերին մասի կտրվածքով, ինչպես iPhone X-ի մոտ: Այն ստացել է 2248×1080 փիքսել լուծաչափ՝ կողմերի 18,7 : 9 հարաբերակցությամբ: Արտադրողի խոսքով՝ էկրանն զբաղեցնում է ճակատային պանելի 88,5 տոկոսը: Նաեւ ցուցադրվել է սմարթֆոնի հատուկ տարբերակը՝ Explorer Edition-ը՝ էկրանի ներքո մատնադրոշմների սքաներով եւ դեմքի 3D-ձեւի սքաներով:
Ապարատն ունի երկու հիմնական խցիկ՝ յուրաքանչյուր սենսորը 12 մեգափիքսել լուծաչափով եւ օպտիկական կայունարարով: DxOMark վարկանիշի համաձայն՝ Xiaomi Mi8-ը լուսանկարներն ավելի լավ է անում, քան iPhone X-ը եւ Google Pixel 2-ը: Mi8-ն ստեղծվել է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորի հիմքի վրա:
Նաեւ ընկերությունը ցուցադրել է Mi Band խելացի թեւնոցի նոր տարբերակը: Այն ստացել է նորացված դիզայն եւ 0,78-դյույմանոց սենսորային OLED-դիսփլեյ: Դրա վրա կարտացոլվի ժամանակը, տեղեկատվություն եղանակի, մտնող հաղորդագրությունների եւ կանչերի, երակազարկի եւ ակտիվության այլ ցուցանիշների վերաբերյալ: Գաջեթը կարելի է ջրի մեջ սուզել մինչեւ 50 մետր խորությամբ: Դրա արժեքը կազմում է 170 յուան: