Ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց լավատես չէ. «Ժողովուրդ»
«Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:
«Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։
Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ եւ վերջնական լուծմանը դեռեւս որեւէ կերպ պատրաստ չեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: