Բաժիններ՝

Մոնղոլիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մոնղոլիայի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը:

Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտեսիվության տեսանկյունից երկարշարժը գնահատվել է որպես «շատ ուժեղ»:

Մոնղոլիայի՝ Տուվայի, Ալթայի Հանրապետության և Բուրյատիայի արևմտյան հատվածի հետ սահմանամերձ հատվածներում երկրաշարժեր հաճախ են գրանցվում:

Save

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031