Բաժիններ՝

«Ֆինանսական չարաշահումների ճակատագրին լուծումները կտրվեն օրինապահ մարմինների կողմից». Մշակույթի նախարար

Այսօր Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ: Հանդիպման մեկնարկին մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին. «Մշակույթի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր հարցեր ունեն պարոն Փաշինյանին և ակնկալում են նրանից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այսօր կունենան այդ հնարավորությունը»:

Քաղաքական նոր իրավիճակում մշակութային նոր քաղաքականության մասին նորանշանակ նախարարը նշում է. «Առաջնահերթ ուշադրություն եմ դարձնելու մեխանիզմների խնդրին, այսինքն՝ հանրային քննարկումների արդյունքում պետք է հասկանանք՝ որոնք են ոլորտի առաջնահերթությունները, և հենց այդ ուղղությամբ էլ կազմենք մեր օրակարգը: Իհարկե, ոլորտի խնդիրները բազմազան են, բայց ինչպես ասացի՝ պետք է հասկանալ առաջնահերթությունները»:

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ ի՞նչ քաղաքականություն է պատրաստվում որդեգրել նորանշանակ նախարարը ոլորտի ամենաքննադատված և ֆինանսական սկանդալներով հագեցած Պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտի խնդիրների լուծման ճանապարհին, այդ թվում՝ նաև ընթացիկ տարվա ընթացքում ոլորտի առնչությամբ Դատախազության կողմից հարուցված քրեական գործի մանրամասներին, Լիլիթ Մակունցը նշում է. «Տեղյակ եմ ոլորտի առնչությամբ մամուլում տեղ գտած հրապարակումներին և տեղյակ եմ նաև տվյալ ոլորտի հետ կապված Դատախազության կողմից հարուցված քրեական գործին, որին օրենքի սահմանած կարգով ընթացակարգ է տրվել: Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումների ճակատագրին, ապա լուծումները կտրվեն օրինապահ մարմինների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս