Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ցանկացած ժամանակ ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամություն էհայտնե

ԿԺԴՀ-ն պատրաստ է ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի հետ, որը միակողմանի կարգով չեղյալ հայտարարվեց Վաշինգտոնի կողմից: Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Կե Գվանին:

«Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը եւ լուծելու հարցերը ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով»,- դիվանագետի խոսքից մեջբերում էարվում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության համար:

Կիմ Կե Գվանն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան առաջվա պես շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում՝ չնայած Վաշինգտոնի կողմից գագաթնաժողովի չեղյալ հայտարարմանը: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ գագաթնաժողովը չեղյարկելու Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային հանրակցության ցանկություններին:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հղած նամակում հայտնել Է, թե հարկավոր չի համարում հունիսի 12-ին Սինգապուրում գագաթնաժողով անցկացնել Փհենյանի վերջին «թշնամական» հայտարարությունների պատճառով, որ գագաթնաժողովը չեղյալ կհայտարարվի, բայց ընդգծել է, որ պատրաստ է ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

Մեկնաբանելով գագաթնաժողովի ձախողումը՝ Սպիտակ տան աշխատակազմում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն պատասխանել իրենց հետ կապվելու ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերին: Ամերիկացի պաշտոնյաները նաեւ պատմել են, որ մեկ շաբաթ առաջ վիժեցվել է գագաթնաժողովի նախապատրաստման խմբի հանդիպումը:

Պենտագոնում նշել են, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն առավելագույնս ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, այդ թվում՝ զինավարժանքներ կանցկացնեն դաշնակիցների հետ: Միացյալ Նահանգները նաեւ սկսել է նոր պատժամիջոցներ պատրաստել Հյուսիսային Կորեայի դեմ: Պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կխնդրի մյուս պետություններին պաշտպանել պատժամիջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս