Պորոշենկոն և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագիրը
Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի արագացումը»,- գրել է նա:
Պորոշենկոն հավելել է, որ բանակցությունների ընթացքում արծարծվելէ նաեւ համագործակցությունը էներգետիկայի, ավիացիոն եւ պաշտպանական ոլորտներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: