Բաժիններ՝

Թբիլիսիում ավարտվեցին բողոքի ակցիաները

Բողոքի ակցիաները, որոնք Թբիլիսիի կենտրոնում տեղի էին ունենում մայիսի 13-ի երեկոյից, ավարտվել է: Մինչ այդ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Գեորգի Գախարիան «Սպիտակ աղմուկ» շարժման ղեկավար Բեկա Ցիկարիշվիլիի հետ ելույթ են ունեցել խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված հանրահավաքում: Նախարարն առաջարկել է «հանգիստ ավարտել այսօրվա երեկոն» եւ «երկխոսությունը փոխադրել աշխատանքային ռեժիմի», ինչպես նաեւ հայտարարել է, որ իշխանությունները «պատրաստ են թմրաքաղաքականության բարենորոգմանը»:

Իր հերթին Ցիկարիշվիլին հայտնել է, որ «Սպիտակ աղմուկ» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 19-ին» եւ այնտեղ «կհայտարարվի ՆԳՆ-ի հետ այսօրվա համաձայնությունների կատարման ընթացքի մասին»:

Դրանից հետո Գախարիան հանդիպել է մյուս ակցիայի առաջնորդների հետ, որը նախաձեռնել էին այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Նա նրանց խնդրել է նույնպես դադարեցնել այդ ակցիան եւ բոլոր կուտակված հարցերը լուծել աշխատանքային ռեժիմով, հակաակցիայի կազմակերպիչները անսացել են այդ հորդորին:

Մայիսի 13-ի երեկոյան բողոքավորներին է դիմել նաեւ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ նրանց զսպվածության կոչ անելով: Նա նշել է, որ «այժմ Վրաստանի համար գլխավորը հանգստություն պահպանելն է, տարբեր հայացքների պատճառով միմյանց նկատմամբ ատելություն թույլ չտալը»:

Մայիսի 13-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում, տեղի են ունեցել երկու բազմամարդ ակցիաներ: Մեկն անցկացրել է «Սպիտակ աղմուկ» շարժումը, դրան մասնակցել է 1,5 հազար մարդ, որոնք բողոքէում էին Թբիլիսիի գիշերային ակումբներում հակաթմրադեղային շրջայց կատարելիս ոստիկանության գործողությունների դեմ եւ պահանջում էին ՆԳ նախարարության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնաթողությունը:

Շուրջ երկու հազար մասնակիցներով մյուս ակցիայի մասնակիցները բողոք էին հայտնում «Սպիտակ աղմուկ» շարժման հանրահավաքի դեմ եւ պահանջում էին դադարեցնել այն: Ոստիկանություը ձերբակալել է ազգայնականների ակցիայի ավելի քան տասն ագրեսիվ մասնակիցների, որոնք փորձում էին ճեղքել-անցնել դեպի խորհրդարանի շենքը: Ռուսթավելիի պողոտայում մոբիլիզացվել էին ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատը, ջրանետիչներ եւ հատուկ տեխնիկա, ներառյալ այսպես կոչված «ակուստիկ թնդանոթներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս