 
                        Յոթ մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով
 
                                    Յոթ մարդ է զոհվել, եւս 20-ը՝ վերքեր ստացել ապրիլի 30-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Pajhwok գործակալությունը:
Associated Press գործակալությունը նշում է, որ պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, ինչպես նաեւ Աֆղանստանի հետախուզական գերատեսչությունը: Հայտնի է, որ զոհվածներից մեկը լրագրող է: AFP գործակալությունը գրում է, որ երկու պայթյուններն էլ իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        