«Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին

«Վերջին երկու օրերին ՀՀ քաղաքացիներին հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի իրենց ավտոերթի ընթացքում և երեկ դեպի Իջևան, Վանաձոր, Ապարան և Երևան ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ «ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակն անշրջելիորեն անշրջելի է»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ արդեն ԱԺ 3 խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին.

«ՀՀԿ-ն որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ-ի անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ՀՀ վարչապետի ձեր առաջադրած թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակոտ արձանագրած հաղթանակն արձանագրել նաև դե յուրե, ինչը նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս