Սարալանջի ավտովթարում մահացած 1-ամյա փոքրիկի հարազատների հայտարարությունը
Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայրենակիցներ,
Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումներ առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։
Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված անհարկի հրապարակումները (ինչպես, օրինակ, blognews.am, yerevannews.am, comment.am, blog.mediamall.am, blog.168.am և այլ կայքեր), սակայն հաշվի առնելով դրանց արագընթաց տարածումը, անհրաժեշտ ենք համարում դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին և խնդրել, որպեսզի զերծ մնան մեր վիշտը էլ ավելի բորբոքելուց և այս թեման անհարկի շոշափելուց։
Տեղյակ ենք պահում նաև, որ եթե քրեական գործի ընթացքում կամ դրա ավարտից հետո հանրային աջակցության կարիք լինի, ինքներս կդիմենք հանրությանը։
Շնորհակալ կլինենք ըմբռնման համար,
Ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած վթարի արդյունքում վաղաժամ մեզնից հեռացած փոքրիկ Յուրի Պապովի ընտանիք