Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Ո՞վ կսպասարկի խաղը

Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը նշանակվել է իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղի գլխավոր մրցավար:

35-ամյա մասնագետի համար սա առաջին Էլ Կլասիկոն չէ: Նախորդ տարի ապրիլին Էրնանդես Էրնանդեսը սպասարկել է Կլասիկոն «Սանտյագո Բեռնաբեուում», որտեղ հաղթանակ տարավ կատալոնական ակումբը (3:2):

Այդ խաղում 7-րդ րոպեից դաշտից հեռացվեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, իսկ Մեսսին խփեց հաղթական գնդակն ավելացրած ժամանակում: Հիշեցնենք, որ հերթական Կլասիկոն կկայանա մայիսի 6-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս