Բաժիններ՝

Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում. Ստոլտենբերգ

Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում եւ միտված է երկխոսության, որովհետեւ այժմ հարաբերություններում առկա լարվածությունը շատ մեծ է: Այդ մասին, ինչպես հաղորդել էՏԱՍՍ-ը, ապրիլի 26-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ ապրիլի 27-ին կայանալիք հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը եւ միտված ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, եւ այն փաստը, որ լարվածությունն այսօր մեծ է. փաստարկ չէ երկխոսության դեմ, այլ փաստարկ է հօգուտ երկխոսության շարունակման: Երբ տեղի են ունենում ընդգրկուն զորավարժություններ եւ ակտիվ ռազմական գործունեություն է ծավալվում, շատ կարեւոր է խուսափել հնարավոր միջադեպերից»,-ասել է նա:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմական շփումների շրջանակներում անցյալ շաբաթ Բաքվում տեղի է ունեցել ՌԴ զինուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտիի հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս