![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/karen-karapetyan-6.jpg)
Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին շրջանառվող լուրերը 168.am-ի հետ զրույցում հերքեց Կ.Կարապետյանի մամլո խոսնակ Արամ Արարատյանը։
«Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ա.Արարատյանը։
Ի դեպ, քիչ առաջ մեզ հետ զրույցում Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից: