
Թրամփը և Մեյը համաձայնել են, որ քիմիական զենքի կիրառումը չպետք է անպատիժ մնա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազարույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը եւ միջազգային պատասխան տալ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառմանը:
Այդ մասին հայտնել է Դաունինգ-սթրիթի մամուլի քարտուղարը: «Նրանք համաձայնեցին, որ չափազանց կարեւոր է , որ քիմիական զենքի կիրառումն անպատիժ չմնա, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին կանխել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի հետագա օգտագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը եւ Մեյը «պայմանավորվել են շարունակել սերտորեն աշխատել միջազգային պատասխանի վրա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: