«Ռեալ»-ը և «Բավարիա»-ն ևս դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:
«Բավարիա»-ն Մյունխենում հյուրընկալելով «Սևիլիա»-ին չկարողացավ ոչ մի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփական դարպասը ևս անառիկ պահելով (0:0): Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բավարիա»-ն 2:1 հաշվով, ինչի շնորհիվ էլ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ:
Խաղային օրվա մյուս խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ուժերը չափեց «Ռեալ»-ի հետ: Մինչև խաղի վերջին րոպեները «Յուվենտուս»-ը հաղթում էր 0:3 հաշվով: Սակայն ավելացված ժամանակում թուրինյան ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված: Այդ ընթացքում մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ «Յուվենտուս»-ի ավագ և դարպասապահ Բուֆոնը: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոնալդուն: Երկու խաղերին ընդհանուր 4:3 հաշվով ՉԼ կիսաեզրափակի դուրս եկավ «Ռեալ»-ը:
Մինչ այս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև իտալական «Ռոմա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը: