Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Սիրիայի իշխանությունների դեմ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հնարավոր է համարում, որ Վաշինգտոնը որոշի վերստին ռազմական ուժ կիրառել Սիրիայի իշխանությունների դեմ: Նա դա հավաստել է՝ ապրիլի 9-ին` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ներկա պահին ես ոչինչ չեմ բացառում»,-ասել է Մեթիսը, երբ նրանից հետաքրքրվել են, թե գոյությունի ունի արդյոք ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից օդից Սիրիայի կառավարության օբյեկտներին ու կենդանի ուժին հարվածներ հասցնելու հնարավորություն:

Ինչպես միաժամանակ խոստովանել Է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարը, ինքն ի վիճակի չէ հաստատել, որ հենց Դամասկոսն է պատասխանատվություն կրում ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական զենքի օգտագործման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս