Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մասնավորապես, վարչապետին զեկուցվել են ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների բարելավման, ընկերությունների ներգավման նպատակով կատարվող քայլերը: Նշվել է, որ բանակցություններ են տարվում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեկ տասնյակ նոր ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են մուտք գործել Մեղրի ԱՏԳ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական խնդիների կարգավորման և հողատարածքների ձեռքբերման գործընթացները:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարակականներ: Պատասխանատուներին հանձնարարվել է էապես ակտիվացնել համագործակցությունը Իրանի «Արաս» ԱՏԳ-ի, ինչպես նաև իրանական համապատասխան մարմինների հետ՝ արտահանող-ներմուծող ընկերություն հիմնելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով:

Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ արդեն ապրիլի վերջին ավարտին կհասցվեն նախագծանախահաշվային աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մաքսակետի տարածքը, կառուցել նոր վարչական շենք իր ենթակառուցվածքներով, մաքսակետը համալրել ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս