Բաժիններ՝

Իսրայելի օդուժի հարվածով զինված պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածի հետ սահմանում. Yedioth Ahronoth

Զինված պաղեստինցին, որը ապրիլի 5-ին վերքերէր ստացել Գազայի հատվածի հետ սահմանի տարանջատիչ պարսպի մոտ իսրայելական ավիահարվածի հետեւանքով, մահացել է: Այդ մասին հայտնել է Yedioth Ahronoth թերթը՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրների:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, «Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարված է հասցրել զինված ահաբեկչին, որն անվտանգության պատնեշին էր մոտենում Գազայի հատվածի հյուսիսային մասում»:

Զինվորականները նշել են, թե «բանակը թույլ չի տա, որ վնաս պատճառվի Իսրայելի քաղաքացիական անձանց եւ կշարունակի գործողությունները թշնամական ակցիաների մասնակցող ահաբեկիչների դեմ»: Մարտի 30-ին հրեական պետության եւ Գազայի հատվածի սահմանի երկայնքով զանգվածային բախումներ են տեղի ունեցել տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ բողոքի ակցիաների ընթացքում:

Բազմաթիվ վայրերում ցույցերը վերաճել են զորքերի եւ ոստիկանության հետ ընդհարումների: Ընդամենը, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, դրանց հետեւանքով զոհվել է 18 արաբ, վերքեր է ստացել մոտավորապես 1,5 հազար հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս