![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը հաշվետվություն պահանջեց
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/Karen-Karapetyan-3.jpg)
Այսօր գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց կառավարության գործունեության 2018 թ. համար նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ, որոնց կատարումն ակնկալվում էր 2018 թ. առաջին եռամսյակում։
Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին վարչապետը հանձնարարեց 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. առաջին եռամսյակում ըստ ոլորտի միջոցառումների, ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկած գործողությունները, և ներկայացնել տեղեկատվություն այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։