ՀՀԿ-ն նիստ չի անի, սպասում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին, այսօր չի կայանա։ Պատճառը Սերժ Սարգսյանի 2-օրյա այցն է Վատիկան։

Հաջորդ հինգշաբթի՝ ապրիլի 13-ին եւս, որոշ տեղեկություններով, նիստը կհետաձգվի, որպեսզի վարչապետի թեկնածուի անունը հայտարարեն վերջին պահին։Հիշեցնենք՝ առաջադրումները նախատեսված են ապրիլի 9-16-ը, իսկ 17-ին ԱԺ-ն բաց քվեարկությամբ կընտրի վարչապետին։

Ինչո՞ւ է անվանական քվեարկություն ամրագրվել վարչապետի համար, մտավախություն ունեիք, որ «դեմ»-երը շա՞տ կլինեն՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Բացառվում է, ընդհանրապես չկա նման մտահոգություն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս