Սնկերի օգտակարությունը
Արդեն շատ տարիներ սնկերի շուրջ քննարկումներ են տարվում: Որոշ մասնագետներ պնդում են, որ սունկը ծանր սննդատեսակ է, որը դժվարությամբ է մարսվում ու յուրացվում օրգանիզմի կողմից: Մյուս մասն էլ այս մթերքն իսկական հրաշք է համարում, որն օրգանիզմն ապահովում է օգտակար վիտամիններով ու միկրոէլեմենտներով: Ամեն դեպքում սնկերի վերաբերյալ գիտնականների կարծիքները բաժանվում են:
Հետաքրքիր է, որ անգամ ամենափորձառու սունկ հավաքողներն այս մթերքի մասին ամեն ինչ չէ, որ գիտեն: Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սնկերի մասին հետաքրքիր փաստեր:
Չի կարելի լվանալ:
Պարզվում է, սնկերը լվանալ չի կարելի, քանի որ ջուրը ոչ միայն քայքայում է սնկի կառուցվածքը, այլև փչացնում է համային որակները: Փորձառու սունկ հավաքողները խորհուրդ են տալիս պարզապես օգտագործելուց առաջ սնկերի վրայից կեղտը թափ տալ խոզանակի օգնությամբ:
Բարձրացնում է իմունիտետը:
Եթե դուք թույլ իմունային համակարգ ունեք, հաստատ պետք է ձեր սննդակարգի մեջ սնկեր ներառեք: Օրգանիզմի վրա այս մթերքի ազդեցությունն անգամ համեմատում են գրիպի դեմ պատվաստման ազդեցության հետ: Զարմանալի է, սակայն սնկերը ձեզ անգամ ալերգիայից ու արթրիտից կարող են ազատել:
Արտադրում են վիտամին D:
Երկար ժամանակ գտնվելով արևի ճառագայթների ներքո` սնկերը կարող են արևահարվել: Դրա շնորհիվ դրանց բջիջներում սկսում է ակտիվորեն D վիտամին արտադրվել, սակայն այդ հատկությունը բնորոշ չէ աճեցված սնկերին, քանի որ դրանք աճում են մթության մեջ:
Դրանք չի կարելի դասակարգել ոչ կենդանական, և ոչ էլ բուսական սննդատեսակների թվում:
Մենք սովոր ենք մթերքները բաժանել բուսական կամ կենդանական տեսակների, և սովորաբար դա իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում: Սակայն սնկերը հատուկ դեպք են: Ոչ մսակերները, և ոչ էլ բուսակերներն այն որպես իրենց սննդատեսակ չեն ընդունում: Բազմաթիվ հետազոտություններից հետո գիտնականները սկսեցին ընդունել դրանց` գրեթե կենդանական ծագումը: Այդ պատճառով էլ բուսակերները միսը սնկով փոխարինելուց առաջ պետք է լավ մտածեն:
Պարունակում են վիտամին B12:
Համարվում է, որ B12 վիտամինը կարող է նորմալ յուրացվել մարդու օրգանիզմի կողմից, եթե այն իր մեջ հայտնվի կենդանական ծագման մթերքի միջոցով: Գիտնականներն անցկացրին մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցեցին, որ շամպինիոնների մեջ պարունակվող B12 վիտամինը նույնպես օգտակար է օրգանիզմի համար, ինչպես և այն, որն առկա է տավարի լյարդի կամ ձկան մեջ: Այս բացահայտումը հատկապես ուրախացրեց բուսակերներին, քանի որ կենդանական սնունդ նրանք չեն օգտագործում, իսկ նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ B12 վիտամին միայն դրա մեջ է պարունակվում:
Ունեն, այսպես կոչված, 5-րդ համ:
Սնկերը պարունակում են բնական ամինաթթուներ, գլյուտամատ և ռիբոնուկլեիդներ, որոնք ձևավորում են հենց այդ 5-րդ համ ասվածը կամ ումամին, որը գոյություն ունի թթու, քաղցր, դառը և աղի համերի հետ միաժամանակ: Ումամի թարգմանաբար նշանակում է՝ մսի համ: Հենց դրա շնորհիվ են բուսակերները միսը սնկով փոխարինում:
Կանխարգելում են ուռուցքային հիվանդությունների ի հայտ գալը:
Ճապոնացի գիտնականները հետազոտություն անցկացրին, որոնք ապացուցեցին, որ ակտիվորեն սնկեր օգտագործող պոպուլյացիաներն ավելի հազվադեպ են տառապում ուռուցքային հիվանդություններով, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում այդ մթերքը սննդակարգ ներառելուց: Այս պահին դեռևս իրականացվում են հետազոտություններ, որոնք ուղղված են սնկերի` արդեն ձևավորված քաղցկեղային բջիջների ակտիվությունը նվազեցնող հատկության ապացուցմանը:
Եթե դուք սիրում եք սունկ, չարժե հրաժարվել այդ հաճույքից: Բայց որպեսզի չդառնաք անբարեխիղճ վաճառողների զոհը, միշտ հետևեք, որ ձեր գնած սնկերը լինեն պինդ, ձիգ և չոր:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը