Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պատրաստ կլինի կատարելու արդեն 2019 թվականին
Space X ընկերությունը դեպի Մարս առաջին թռիչքները պատրաստ կլինի կատարելու արդեն 2019 թվականին, ինչպես մարտի 11-ի գրել է Independent-ը, պատմել է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը։
«Հենց այժմ մենք կառուցում ենք առաջին միջմոլորակային տիեզերանավը դեպի Մարս թռիչքների համար»,- հայտարարել է նա՝ Տեխասի նահանգի Օսթինում ելույթ ունենալով South by Southwest փառատոնում: «Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք այնտեղ եւ հետադարձ առաջին կարճատեւ թռիչքներն իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին»:
Ավելի վաղ նշվում էր, որ Space X-ը դեպի Մարս առաջին թռիչքները պլանավորել է 2022 թվականին: Դրա համար ընկերությունը մշակում է նոր գերծանր հրթիռ՝ Big Falcon Rocket-ը, որը կարող է տեղավորել 120 մարդու: Այն կարող է անվտանգ վայրէջք կատարել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաեւ լրալցավորում կատարել տիեզերքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: