Բաժիններ՝

ԶԼՄ-ները նշել են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման վայրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա Փհենյանում: Այդ մասին գրել է «Իզվեստիա» շաբաթաթերթը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրների, որը հանդես է գալիս այդ երկխոսության կազմակերպման միջնորդ:

Կորեայի Հանրապետության միավորման գործերի նախարարությունում այդ ընտրությունը բացատրել են նրանով, որ հենց Կիմ Չեն Ընն է դարձել հանդիպման նախաձեռնողը: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն վաղուց ոչ մի երկիր չի մեկնում, բացի Ռուսաստանից եւ Չինաստանից:

Այլընտրական վայր կարող է դառնալ Կորեական թերակղզու ապառազմականացված գոտին կամ Հարավային Կորեան, սակայն հրատարակության աղբյուրները պնդում են, որ այժմ ԿԺԴՀ-ի տարածքում հանդիպումն է դիտարկվում որպես առաջնային տարբերակ:

Թերթը հիշեցնում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ի գործող նախագահներից ոչ մեկն անձամբ չի հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս