Փրկարարները պնդում են` շենք մտնելը վտանգավոր է, որոշ բնակիչներ հրաժարվում են լքել տարածքը
Tsayg.am-ը գրում է. Փլուզվել է Գարեգին Նժդեհ փողոցի նախկին հանրակացարանի շենքի մի հատվածը: Բնակիչները գիշերը տարհանվել են, տեղափոխվել հարեւանությամբ գտնվող հյուրանոց: Նրանք առավոտյան կրկին վերադարձել են: Փրկարարները պնդում են, որ շենք մտնելը վտանգավոր է: Որոշ բնակիչներ հրաժարվում են լքել տարածքը: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն ու Շիրակի մարզպետը եղել են փլուզման վայրում, ծանոթացել ստեղծված իրավիճակին:
https://www.youtube.com/watch?v=HyO36chT5TI