Բաժիններ՝

Windows 10-ի «անառիկ» պաշտպանությունը «կոտրանքի» է ենթարկվել

Կիբեռհանցագործների խմբավորումը հայտնել է, որ կոտրել է Windows 10 UWP-ի «անառիկ» պաշտպանությունը: Այդ մասին գրել է ANTI-MALWARE պորտալը: CODEX խմբավորման անդամները հայտարարել են, որ վարկաբեկված են պաշտպանության բոլոր հինգ մակարդակները:

Windows UWP ունիվերսալ ծրագիրն առավել պաշտպանվածն էր Microsoft ընկերության բոլոր արտադրանքներից: Սակայն CODEX-ը ներթափանցել է UWP-ի հիմքով իրականացվող Zoo Tycoon Ultimate Animal Collection խաղ: Նրանք շրջանցել են թվային սահմանափակման բոլոր հինգ ալգորիթմները (DRM կամ digital restrictions management):

Հաքերների խոսքով՝ «կոտրանքի» են ենթարկվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Arxan-ը, MSStore-ն, UWP-ը, XBLive-ը եւ EAppX-ը:

Ամբողջ պլատֆորմի խոցելիության մասին է թույլ տալիս ասել DRM-ի բոլոր ձեւերի «կոտրանքը»: Առայժմ պարզ չէ, թե պաշտպանության նույնական սխեմաներ օգտագործվում են արդյոք այլ հավելվածներում, որոնք իրականացվում են Windows 10 UWP-ի հիմքի վրա:

Կիբեռանվտանգության մասնագետներն ակնկալում են, որ Microsoft-ը շուտով կնորացնի պլատֆորմի պաշտպանության համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս