Հայաստանում գազի ոլորտի ընդհանուր սպառումն ավելացել է 5.3 տոկոսով
2017 թվականին էլեկտրաէներգետիկ համակարգում գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության 6.1 տոկոս աճ, 4.1 սպառման և 17.1 տոկոսի աճ՝ արտահանման ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նա տեղեկացեց, որ դրական դինամիկա կա գազի ներկրման և սպառման ուղղություններով: Մասնավորապես, 2017 թվականին 7 տոկոս աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գազի ծավալում, իսկ 2.9 տոկոսով աճ` Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրման ծավալում: Հայաստանում գազի ոլորտի ընդհանուր սպառումն ավելացել է 5.3 տոկոսով: