ԿԺԴՀ-ն զորավարժությունների մասշտաբները կրճատել է միջազգային պատժամիջոցների պատճառով
ԿԺԴՀ-ն 2017 եւ 2018 թվականներին զգալիորեն կրճատել է իր կողմից անցկացվող զորավարժությունների մասշտաբները: Հունվարի 30-ին այս մասին հայտնել է «Տոնա իլբո» թերթը։
Թերթի հարցմանը մասնակցած փորձագետները կարծում են, որ դա կապված է այն պատժամիջոցների ազդեցության հետ, որոնք հանգեցրել են ԿԺԴՀ-ին անմշակ նավթի եւ նավթամթերքների մատակարարումների զգալի նվազման: Բացառված չէ, որ իր դերն է խաղացել պարենի պակասը, որն առաջացել է երաշտի եւ հեղեղումների պատճառով:
Հրատարակությունը մատնանշում է, որ պատժամիջոցները հազիվ թե հանգեցնեն ԿԺԴՀ-ի զինված ուժերի ընդհանուր թուլացման կամ խանգարեն Փենյանի կողմից միջուկային եւ հրթիռային սպառազինությունների զարգացմանը:
Միեւնույն ժամանակ ԿԺԴՀ-ն պատրաստվում է փետրվարի 8-ին անցկացնելու զորահանդես, որը պետք է ընդգծի հրթիռամիջուկային տերության՝ նրա կարգավիճակը: Այն կկազմակերպվի Կորեական ժողովրդական բանակի ստեղծման տարեդարձի առթիվ: Սեուլյան հետախուզության տվյալներով՝ զորահանդեսի մասնակիցների թիվը կկասնի 50 հազարի: