Մեյը նշել է Չինաստանի հետ առեւտրի հսկայական հնարավորությունները բրիտանական բիզնեսի համար
Չինաստանի հետ առեւտրական համագործակցությունն անսահման հնարավորություններ է բացում բրիտանական բիզնեսի համար: Այդ մասին, ինչպես հայտնել է Press Association գործակալությունը, ՉԺՀ ուղեւորությունից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Մեր հարաբերություններն այժմ ավելի կարեւոր են, քան երբեւէ, քանի որ մենք ձգտում ենք նոր առեւտրական կապեր հաստատել խոշորագույն աճող շուկաների հետ ամբողջ աշխարհում: Ավելին, Չինաստանում միջին դասը, ինչպես սպասվում է, 2020 թվականին կհասնի 600 մլն մարդու, ինչն ավելի է, քան Եվրամիության ողջ բնակչությունը, եւ դա անսահման հնարավորություններ է բացում բրիտանական բիզնեսի համար»,-ասել է նա:
«Չինաստանում հսկայական հսկայական հնարավորություններ կան, ուստի մենք ցանկանում ենք օգնել բրիտանական ընկերություններին՝ օգտվելու դրանցից»,-նշել է կառավարության ղեկավարը:
Մեյի խոսքով՝ բրիտանա-չինական հարաբերություններն այսօրվա դրությամբ «իրական օգուտներ են բերում երկու երկրներին»: Այսպես, 2010 թվականից Չինաստան բրիտանական արտահանումն աճել է 60 տոկոսով, սպասվում է, որ 2020 թվականին Չինաստանը կդառնա օտարերկրյա խոշորագույն ներդրողը Միացյալ Թագավորությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: