Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել Իրաքի վարչապետին՝ շարունակել համագործակցությունը Բարզանիի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը հունվարի 27-29-ին Իրաք իր այցի շրջանակներում կոչ է արել երկրի վարչապետ Հայդեր Ջավադ ալ Աբադիին՝ շարունակել համագործակցությունը Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Իդրիս Բարզանիի հետ: Այդ մասին ասված է այցի արդյունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

«Նա կոչ է արել Իրաքի վարչապետին՝ շարունակել աշխատանքը Իրաքյան Քրդստանի վարչապետ Բարզանիի եւ փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ, որպեսզի գործնական համաձայնություններ ձեռք բերվեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ աշխատավարձերի վճարումը, միջազգային օդանավակայանների աշխատանքի վերսկսումը եւ դրանցից չվերթների իրականացումը իրաքյան Սահմանադրության շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հետ Rudaw քրդական հեռուստաալիքը հայտնել է, որ Բարզանին անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ եւ նշել, որ հանդիպումը կայացել է իրանցի դիվանագետների միջնորդության շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նոոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս