Բաժիններ՝

ԱՄՆ-ի ֆիննախը Կոնգրեսին ներկայացրեց «կրեմլյան զեկույցը»

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է «կրեմլյան զեկույցը», որում ներառված է 210 անուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ-ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ:

ԱՄՆ-ի ֆիննախում ճշտել են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցն» այն անձանց ցուցակը չէ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված: «Կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, ներառյալ Վայնոն, Գրոմովը, Պեսկովը, Սուրկովը: Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը:

ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը այսպես կոչված ռուս օլիգարխների ցուցակում ներառել է 96 անուն, նրանք «կրեմլյան զեկույցի» մաս են դարձել, որը հունվարի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին է ներկայացվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքի շրջանակներում: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ ձեռնարկատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին:

Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հեւեանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցներն սպառնում են էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները ի դեմս նրանց կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս