Բաժիններ՝

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական զենք գնողներին

ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, եթե դրանք սահմանվեն, կարող են վերաբերել Ռուսաստանից դուրս գտնվող ընկերությունների: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Նա ճշտել է, որ հարվածի տակ կարող են հայտնվել այն ընկերությունները, որոնք համագործակցում են Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի հետ:

Նոյերթի պնդմամբ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն արտասահմանյան կառավարություններին հարկադրել է հրաժարվել Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումից, ուստի անձնական պատժամիջոցների սահմանում կարող է եւ չպահանջվել:

Ավելի ուշ Պետական դեպարտամենտում ՌԻԱ Նովոստի գործակալությանը պարզաբանել են, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առեւտրական գործառնություններ իրականացնող երկրների կառավարություններին եւ ընկերություններին հունվարի 29-ից իրենց դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին: Արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դրա վերաբերյալ մանրամասնությունները բովանդակում է գաղտնի զեկույցը, որը հանձնվել է Կոնգրեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս