«Սիրիայի դեմոկրատական ուժերը» թուրքական անօդաչու են խփել Աֆրինում
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) զինված կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ը, պնդում է, որ թուրքական անօդաչու է խփել Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջանում: Այդ մասին հայտնել է Firat գործակալությունը՝ հղում անելով ՍԴՈւ-ի մեդիա-կենտրոնի կողմից հրապարակված հայտարարությանը: Նրա տեղեկությունների համաձայն՝ անօդաչուն խփվել է Բիլբիլյայի շրջանում, որը գտնվում է Աֆրինի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: