Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնն իր մազերը նվիրաբերել է հիվանդ երեխաներին

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր մազերի մի մասը կեղծամներ պատրաստելու նպատակով հանձնել է քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Այս մասին գրել է բրիտանական Daily Mail-ը:

Մի քանի ամսվա ընթացքում Քեյթի վարսավիրը պնդել է, որ մազերը կտրի դրանց չափից ավելի երկար լինելու պատճառով: Արդեն նստած լինելով բազկաթոռին՝ նո որոշել է պահպանել մազերը եւ դրանք անանուն ուղարկել բարեգործական հիմնադրամի:

«Ինչ-որ տեղ մի փոքրիկ աղջնակ իսկական արքայադստեր մազեր կկրի»,- Արքունիքում հայտարարել է հրատարակության զրուցակիցը: Զանգվածային լրատվամիջոցների պնդմամբ՝ Քեյթ Միդլթոնը մազերը կտրել է շուրջ 20 սանտիմետր երկարությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս