![](/banners/BeFunky-design.jpg)
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, Գորիսի ճանապարհներին՝ մերկասառույց
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/janaparh7.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: