Ամստերդամի կենտրոնում հրաձգության հետևանքով մարդ է մահացել
Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Տեղական պարբերականներից մեկի տվյալներով՝ ականատեսները պատմել են, որ կրակոցները հնչել են մանկական խաղահրապարակի մերձակա տարածքում: Կրակողը փախուստի է դիմել և թաքնվել:
Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել մեղավորին: