Lamborghini ավտոմեքենաների էվոլյուցիան ցուցադրել են յոթ րոպեում
Lamborghini ավտոմեքենաների էվոլյուցիան ցուցադրել են յոթ րոպեից քիչ պակաս տեւողությամբ անիմացված հոլովակի օգնությամբ: Տեսանյութը զետեղված է YouTube-ում Cars Evolution-ի ալիքում: Հոլովակում ներկայացված առաջին մոդելը 1963 թվականի 350 GT-ն է:
Տեսանյութն ավարտվում է Urus արտաճանապարհայինով, որը ներկայացրել են դեկտեմբերի սկզբին: Այդ մոդելը համարվում է տվյալ դասի ամենաարագընթաց ներկայացուցիչը: