Բաժիններ՝

Լավագույն արդյունքը. եթե մազերը սովորականից շատ են թափվում, կարդացեք սա

Գունաթափում, վարսահարդարիչի հաճախակի օգտագործում, սթրես, հիվանդություններ, անբարենպաստ միջավայր… սրանք ընդամենը գործոններից մի քանիսն են, որոնք մազաթափություն են առաջացնում։

Fithacker.ru-ն գրում է, որ այս երևույթը կանգնեցնելու համար հարկավոր է հստակեցնել դրա պատճառը և պայքարել այն վերացնելու համար։ Հաշվի առեք, որ վատ սնվելը ևս կարող է մազաթափության պատճառ դառնալ։ Սննդակարգ ավելացրեք երկաթ, վիտամին B և սպիտակուցներ պարունակող մթերք։

Մազերը վերականգնելը բավական երկար գործընթաց է, այնպես որ, համբերությամբ զինվեք. ցանկալի արդյունքի հասնելու համար օգտագործեք բնական միջոցներ. սոխը կօգնի ազատվել մազաթափությունից։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, խորը սնուցում է մաշկը՝ լավացնելով արյան շրջանառությունը, և այդ կերպ խթանում մազերի աճը։

Սոխով ու արգանի յուղով պատրաստված միջոց։ Օգտագործեք այս միջոցն ամսվա ընթացքում մի քանի անգամ՝ վնասված ծայրերը վերականգնելու, արյան շրջանառությունը խթանելու համար։

Կարդացեք նաև

Բաղադրիչներ

  • 1 սոխ
  • 2 ճաշի գդալ արգանի յուղ՝ 30 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Սոխի հյութը խառնեք արգանի յուղի հետ։
  • Մազերը մի քանի մասի բաժանեք, խառնուրդը քսեք գլխի մաշկին։
  • Թողեք 30 րոպե, լվացեք շամպունով։
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։

Սոխ և մեղր։ Մեղրը փափկեցնում է մազերը, խոնավեցնում, ապահովում հակաօսքիդանտներով։ Սոխի հետ համադրելու դեպքում այն կարգավորում է ճարպի արտադրությունը և պահպանում բնական խոնավությունը։

Բաղադրիչներ

  • 1 սոխ
  • 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։

Պատրաստման եղանակը

  • Սոխն ու մեղրը խառնեք բլենդերում։
  • Քսեք մազերին, տարածեք։
  • Թողեք մոտավորապես մեկ ժամ, լվացեք մեծ քանակով շամպունով։
  • Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ։

Սոխ և կոկոսի հյութ։ Կոկոսի յուղը մազերի մասին հոգ տանելու լավագույն միջոցներից է։ Այն ճարպաթթուներ և ամինաթթուներ է պարունակում, որոնք սնուցում են մազարմատները։

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ կոկոսի օրգանական յուղ՝ 45 գրամ։
  • 1 սոխի հյութ։

Պատրաստման եղանակը

  • Սոխի հյութն ու կոկոսի յուղը խառնեք։
  • Քսեք մազերին, թողեք 40 րոպե։
  • Լվացեք տաք ջրով, կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս