
«Արցախի և Հայաստանի գլխավոր մարտահրավերը ԼՂ հարցի վերջնական կարգավորումն է«. Տիգրան Աբրահամյան

«Արցախի և Հայաստանի գլխավոր մարտահրավերն անկասկած Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորված չլինելն է՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով 2018-ի գլխավոր մարտահրավերի մասին։
Ըստ նրա՝ 2017-ին հնարավոր եղավ առաջնագծում հնարավորինս զսպելու ադրբեջանական ոտնձգությունները, սակայն դա դեռ չի նշանակում, որ վտանգները նվազագույնին է հասցրել:
Տ.Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանն անկախատեսելի երկիր է, և տարբեր պատճառներով պայմանավորված՝ հնարավոր է՝ կրկին արկածախնդրության դիմի. «Մեր խնդիրն է՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյահոգեբանական առումով պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին՝ ինչ էլ որ լինի, և մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ են ներդրվելու»: