100 մլն դրամի վարկ՝ «Մարզամշակութային կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստ:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իրենք 100 մլն դրամի սուբսիդավորված վարկ են տրամադրել «Մարզամշակութային կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»:
Մարզում տեքստիլագործների ակումբը վերանորոգելու համար կլինի հյուրանոց, ֆիտնես ակումբ, կոնֆերանսի և համերգային դահլիճ:
Շինաշխատանքների ավարտից հետո 2018 թվականի առաջին կիսամյակում կենտրոնը շահագործման կհանձնվի: Կստեղծվի 30 նոր աշխատատեղ:
Մարզխորհրդի նիստի ընթացքում նշվեց, որ Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 93.4 տոկոսով: Հողահարկի, գույքահարկի մեծ մասը՝ գրեթե 90 տոկոսով, հավաքագրվել է:
Անահիտ Սիմոնյան