Բաժիններ՝

«Որ հավի միսը խառնեն աղցանի հետ, վրայից էլ մի հատ գաթա ուտեն, ոչ մի վատ բան չի լինի. բարի ախորժակ իրենց». Գլխավոր ինֆեկցիոնիստի խորհուրդները

«2017 թվականն իմ մասնագիտության առումով բավական բարվոք էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ ամփոփելով տարին:

Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Հայաստանում որևէ հիվանդության լուրջ համաճարակ չի արձանագրվել, մասսայական թունավորումներ չեն եղել. «Կարծում եմ՝ սա տարբեր կազմակերպությունների բավական ինտենսիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, որ մեր հիվանդանոցներում այլևս նման դեպքեր չեն գրանցվել: Ուզում եմ ցանկանալ, որ 2018 թվականը նույնպես լինի 2017-ի նման՝ այդ առումով, որ մենք չունենանք մասսայական դեպքեր, համաճարակներ, սննդի թունավորումներ: Մեր ժողովրդին մաղթում եմ՝ լինեն առողջ, համարձակ, ոգևորված դիմավորեն 2018 թվականը»:

Ինֆեկցիոնիստը նկատեց, որ իրենց բժշկական կենտրոնում այս տարի գրանցվել է 2 մահվան դեպք, սակայն, նրա խոսքով, այդ թիվը շատ փոքր է՝ համեմատած նախորդ տարիների հետ, նույնիսկ համեմատելի թվեր չեն:

Դիտարկմանը, թե Ամանորին մեր հասարակությունը սիրում է բազմաթիվ ուտելիքներ խառնել իրար, ինչը հետո առողջական խնդիրներ է առաջացնում՝ Ա. Ասոյանն այսպես արձագանքեց.

«Հա, թող խառնեն, թող ուտեն: Աշխարհում շատ քիչ են երկրներ, որոնց մոտ Ամանորը ճոխ նշելու գաղափարը շատ սրված է այնպես, ինչպես մեզ մոտ: Թող անեն, ի սեր Աստծո, մարդիկ ուզում են՝ այդ օրը ճոխ սեղան ունենան, ես նույնիսկ մարդիկ գիտեմ՝ ինչ-որ գումար են պարտքով վերցնում դրա համար: Հիմա, որ հավի միսը խառնեն աղցանի հետ, վրայից էլ մի հատ գաթա ուտեն, ոչ մի վատ բան չի լինի, եթե լինի էլ, մենք պատրաստ ենք օգնել, թող մարդիկ ուտեն, բարի ախորժակ իրենց»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս