«Պաշտպանենք գույնով». Բարսելոնայի բնակիչները դրոշներ են կախում ընտրություններից առաջ
Բարսելոնայի բնակիչները տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրությունների սկսվելուց առաջ դեղին դրոշներ եւ սրբիչներ են կախում ի նշան Կատալոնիայի անկախության գաղափարի եւ այն քաղաքական գործիչների պաշտպանության, որոնք կալանավորված են Մադրիդում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նաեւ քաղաքում շատ են Կատալոնիայի եւ Բարսելոնայի դրոշները, բայց պատահում են նաեւ Իսպանիայի դրոշներ: Այժմ Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա հռչակավոր տուրիստական փողոցի շրջանում ամեն քայլափոխի աչքի են զարնում առաջիկա ընտրությունների նշանները: Առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում Կատալոնիայի եւ Բարսելոնայի շերտավոր դրոշները:
Գոթական թաղամասի որոշ բնակիչներ միագույն դեղին դրոշներ (որպես Կատալոնիայի դրոշի գույներից մեկը) կամ պարզապես դեղին պաստառներ են կախում իրենց լուսամուտներից: Շատ ակտիվիստներ կրծքներին կպցնում են դեղին նշաններ՝ վարդակապի կամ ժապավենի տեսքով: «Այս նշաններով մենք ճանաչում ենք համախոհներին: Հավաքվում ենք սրճարաններում եւ քննարկում, թե ինչպես ենք գործելու»,- ՌԻԱ Նովոստիին խորհրդանշանի նշանակությունը բացատրել է միջին տարիքի մի կին: Նրա խոսքով՝ անկախության կողմնակիցները նաեւ խմբեր են վարում սոցցանցերում: