Բաժիններ՝

«Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ», իսկ դու կփոխարինես նրան». Դիբալայի գործակալը՝ ֆուտբոլիստին

Մարիանոն, Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի գործակալը և եղբայրը, բանակցություններ է անցկացում ՊՍԺ-ի հետ:

36-ամյա արգենտինացին շփվել է ՊՍԺ-ի գործակալների հետ և հայտնել է եղբորը, որ նա պետք է տեղափոխվի: «Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ», իսկ դու կփոխարինես նրան»: Դիբալա ավագը դարձել է Պաուլոյի գործակալը սեպտեմբերին: Իր աշխատանքով նա դժգոհություն է առաջացրել թուրինյան ակումբի ղեկավարության մոտ:

Մարիանոն պարբերաբար բանակցում է տարբեր ակումբների հետ: Նրա պատճառով դժվարացել են Դիբալայի պայմանագրի երկարաձգման աշխատանքները: Դիբալա ավագը նշել է, որ կարող է լուծել եղբոր տեղափոխության հարցը ցանկացած պահի: Մյուս կողմից՝ Մարիանոն նշում է, որ թուրինյան ակումբն անում է ամեն ինչ իրենց ընտանիքում կոնֆլիկտ առաջացնելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս