Բաժիններ՝

Թուրքիայի քաղաքացիները վիզայի համար ԱՄՆ դեսպանատուն կարող են դիմել 2019 թվականի հունվարից

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դեսպանատան կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում հարցազրույցների բոլոր օրերն արդեն զբաղված են:

Այս կարգավորումը գործելու է նաև արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս